Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
սաղարթ
2. Բացատրի՛ր բառերը
ծնավ-ծնվեց
սնավ-կերակրեց
քնավ-քնեց
3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։
4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Ոսկեգույն, դեղին տերև: Աշնանը այգիները ծածկվում են ոսկե տերևներով:
5. Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։
Միրգ-բանջարեղեն, գիրկ-ծոց, սնավ-կերավ, փչելով-սուլելով, ճչալով-ղճալով, ծնավ-սնավ, դարսելով-շարելով:
Օրինակ՝ սարսել-դարսել
6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։
Տե՛ս օրինակը
Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը
6. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:
Leave a Reply