ՄԱԳԱՂԱԹՅԱ ՁԵՌԱԳՐԵՐ

magaxat

ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հնում, տպագրության գյուտից աոաջ գրքերը գրվում ու տարած­վում էին ձեռագիր վիճակում և այդպես էլ անվանվում էին՝ ձեռագիր։ Այժմ նույնպես ձեոագիր ասելով նկատի անենք ձեռքով գրված գիրքը, որին տրվում է նաև գրչագիր անվանումը։

Ձեռագիրը, որպես գիրք, ստեղծվում էր տարբեր արհեստավոր­ների ու արվեստագետների միացյալ ու քրտնաջան աշխատանքով։ Ձեռագիր ունենալու համար ամենից աոաջ անհրաժեշտ էր ձեոք րերել գրանյութը՝ մագաղաթը կամ թուղթը։ Հնում, Հայաստանում ևս, որպես գրանյաթ օգտագործել են մագաղաթը և թուղթը, իսկ վիմագրելու համար՝ քարը։ Թեև մագաղաթից, թղթից ու քարից բացի կային նաև այլ գրանյութեր, ինչպես կավն ու պապիրուսը, սակայն դրանք մեր իրականության մեջ համարյա չեն օգտագործվել։ Հայաստանում մի երկար ժամանակ, մինչև թղթի մասսայական օգտագործումը, մագաղաթը մնում էր որպես հիմնական և տարածված գրանյութ, որի պատրաստ­ման եղանակը հայերն ընդօրինակել էին ուրիշներից։

Հունական մի հին ավանդության համաձայն` մագաղաթի գյուտը արվել է Փոքր Ասիայի Պերգամ պետության մայրաքաղաք Պերգամում, որը դեոևս մեր թվականությունից աոաջ աչքի ընկնող մշակութային ու աոևտրա-արհեստագործական կենտրոն էր: Պերգամը, ուրիշ ապ­րանքների հետ միասին, Եգիպտոսից ներմուծում էր նաև պապիրուս։ Սակայն մ.թ.ա. 2-րդ դարում Եգիպտոսը դադա­րեցնում է պապիրուսի վաճառքը Պերգամին, որովհետև վերջինիս թա­գավորը՝ Էվմենեսը, մտադրվել էր իր երկրում Ալեքսանդրիայի գրա­դարանից մեծ ու հարուստ գրադարան ստեղծել, ինչը ցանկալի չէր Եգիպտոսին։ Եվ այսպես, կարիքը ստիպում է պերգամցիներին նոր գրանյութ գտնելու։ 197 թվականին (մ. թ. ա.) այդ նյութը հայտնադոր­ծում է Կրատես անունով մեկը և պետության ու մայրաքաղաքի անունով կոչում պերգամենտ, որը համարյա նույն ձևով գործածվում է աշ­խարհի շատ լեզուներում։ Հայերենում, սակայն, պերգամենտի փոխա­րեն օգտագործվել ու այժմ էլ օգտագործվում է մագաղաթ անունը, որը փոխ է առնվել ասորերեն magal eta ՝ գալարված մատյան, բառակապակցությունից։

Մագաղաթը, որպես գրանյութ, պապիրուսի նկատմամբ ուներ շատ մեծ առավելություններ։ Ամենից կարևորն այն էր, որ մագաղաթի պատրաստման եղանակը ավելի հեշտ էր, քիչ ժամանակ էր խլում և համե­մատաբար էժան էր: Մյուս կողմից մագաղաթը ճկուն էր, չէր փշրվում կամ կոտրվում, ինչպես պապիրուսը։ Այն կարելի էր լվանալ և նորից օգտագործել։ Նրա թերթի երկու երեսների վրա կարելի Էր գրել ու նկարել և այլն։ Փտելուց և ցեցից պաշտպաներս համար մագաղաթի թերթերը ծածկում Էին հատուկ քսանյաթով, որը ստացվում էր մայրի ծառից։

Հայաստանում միջին դարերում մագաղաթի պատրաստմամբ զբաղվում էին շատերը, հայ մասնագետների արտադրանքը բավարարում էր տեղական պահանջները և նրա ներմուծման անհրաժեշտությունը չէր զգացվում։

Մագաղաթը պատրաստում էին կաթնասուն կենդանիների՝ գառան, այծի, ոչխարի, հորթի, ավանակի, վայրի նապաստակի մորթուց: Փոք­րիկ գառան մորթուց պատրաստված մագաղաթն ամենաբարձր գինն ուներ, որովհետև այն իր նրբությամբ ամենալավորակն էր։ Մագաղաթի որակը կախված էր նաև պատրաստողի հմտությունից, պատրաստ­ման տեխնոլոգիայից և օգտագործվող քիմիական նյութերի ճիշտ ընտրությունից։

Մագաղաթի արհեստանոցները Հայաստանում գտնվում էին հիմ­նականում վանքերին ու եկեղեցիներին կից գործող գրչության կենտրոններում։ Այստեղ մագաղաթագործ վարպետները հոգևոր ու աշխարհիկ մեծամեծների նյութերով կատարում էին նրանց պատվերները։ Հա­յերեն ձեռագրերում պահպանվել էն բազմաթիվ դեղատոմսեր և տեխ­նոլոգիական գործողությունները պարզաբանող ցուցմունքներ, որոնց հիման վրա էլ մագաղաթ պատրաստելու արվեստը փոխանցվել է սերնդեսերունդ ու չի կորել։

Մագաղաթն իր առավելություններով հանդերձ, արժեքի տեսակե­տից նույնպես թանկ էր նստում։ Մեկ ամբողջական ձեոագիր ստեղծե­լու համար հաճախ անհրաժեշտ էր լինում ձեռք քերել տասնյակ ու հարյուրավոր հորթի կամ ոչխարի մորթի։ Հայտնի է, օրինակ, որ հայերեն ամենախոշոր ձեռագրի՝ Մշո Ճաոընտրի (55,3 X 70,5 սմ) վրա (1200 -1202 թթ,) ծախսվել է 600 հորթի կաշի։ Այն կշռում է 27,5 կգ։ Եթե դրան ավելացնենք նաև մորթիների մշակման, ձեոագիրը գրելու, զարդանկարելու, կազմելու և մյուս ծախսերը, ապա պարզ կլի­նի, թե ձեոագիրը որպես ապրանք ինչպիսի գին ուներ։ Այդ էր պատճառը, որ այն ժամանակ հասարակության բոլոր անդամները ձեռագիր պատվիրել կամ գնել չէին կարող։ Այդ հնարավորությունն ունեին միայն բարձրաստիճան հոգևորականները, թագավորները, իշխանները, ան­վանի զորականները և բոլոր նրանք, ովքեր նյութական և ֆինանսա­կան միջոցներ ունեին։ Դրա համար էլ ձեռագրերի պատվիրատուները գերազանցապես խոշոր վանքերն էին կամ վերոհիշյալ խավերի ներ­կայացուցիչները և ոչ հասարակ մարդիկ։ Հայկական քրիստոնեական պաշտամունքի մեջ գոյություն ունեցող մատաղացու անասունի մորթ ու հանձնումը վանքին կամ եկեղեցուն գուցե ավելի շատ արվում էր տվյալ հոգևոր հաստատության ձեռագրական ծախսերը թեթևացնելու հա­մար։ Վանքերում ու եկեղեցիներում հավաքված մորթիները արհեստա­նոցներում մշակում ու մագաղաթ էին դարձնում, որից հետո սկսվում էին ձեռագրական մյուս պրոցեսները;

Ժամանակը, սակայն, հաճախ քայքայում, շարքից հանում էր նաև մագաղաթյա ձեռագրերը։ Այդ ձեռագրերի առողջ և պիտանի թերթերը միջին դարերում լվանում և նորից էին օգտագործում։ Սակայն նույնիսկ ամենահաջող լվացումը հին տեքստերը թերթերի վրայից իսպառ ջնջել չէր կարող։ Հայերենում այդ լվացված ու նորից գրված ձեոագիրը կոչվում էր կրկնագիր ձեոագիր, որոնցից միայն մեկ տասնյակ ամբողջական ձեռագրեր և բազմաթիվ պատառիկներ պահպանվում են Երևանի Մատենադարանում։ Այդ ձեռագրերի միջազգային անվանումը պալիմպսեստ է (παλίμψηστον հունարեն նշանակում է ջնջված, մաքրված և նորից գրված ձեոագիր)։ Այժմյան տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս ընթերցել կրկնագիր ձեռագրերի հին տեքստերը, որոնք բնականաբար գիտության համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում։

Մ. թ. 2-րդ դարում Չինաստանում հայտնագործված թուղթը (գյուտարարը՝ Ցայ Լան) շուտով տարածվում է նաև մյուս երկրներում ու դառնում մագաղաթի լուրջ մրցակիցը։

Թուղթը` որպես նոր գրանյութ, Հայաստանում սկսել է օգտագործվել 8-9-րդ դարերում կամ գուցե դրանից էլ առաջ։ Հայերեն ամենահին ու ամբողջական թղթյա ձեռագիրը 981 թվականի պատմափիլիսափայական երկերի ժողովածուն է, որը պահվում Է Մեսրոպ Մաշտոցի ան­վան Մատենադարանում։

Թուղթը պատրաստում էին տարբեր փայտանյութերից, բուսական թաղանթներից ու բամբակից։ Այն որպես գրանյութ և՛ էժան էր, և՛ իր հատկություններով` նախընտրելի, քան մագաղաթը։ Հայաստանում 12-18-րդ դարերից սկսած, թուղթը կամաց-կամաց ասպարեգից դուրս Է մղում մագաղաթին։ Հայաստանում թուղթը ներմուծվող ապրանք էր. այն ստանում էին սկզբում Թավրիզից կամ Դամսակոսից, իսկ հետո նաև` եվրոպական երկրներից։ 18-րդ դարում կաթողիկոս Սիմեոն Երևանցու ջանքերով Էջմիածնում հիմնված թղթի առաջին փոքրիկ գոր­ծարանը իր սահմանափակ արտադրանքով չէր կարող բավարարել այն ժամանակվա պահանջները, դրա համար էլ շարունակվում էր նրա ներմուծումը դրսից։ Թղթի ներմուծման և նրա լավ կամ վատ որակի մասին բավական շատ տեղեկություններ կան հայկական աղբյուրնե­րում։ Այդ տեղեկություններից երևում է, որ ձեոք բերված թուղթը ան­միջապես չէին օգտագործում, այլ ենթարկում էին նախնական մշակ­ման, այսինքն, ինչպես այն ժամանակ էին ասում, կոկում էին։ Այդ գործողությունը, ըստ երևույթին, դժվարին ու աշխատատար պրոցես էր, որովհետև դրանով զբաղվում էին հատուկ մասնագետները, որոնք կոչվում էին կոկողներ։ Արանք հատուկ կոկիչներով հարթեցնում էին մագաղաթը և թուղթը, կտրատում, թերթերի էին վերածում, փայտե կամ ոսկրե տողաշարով կամ քանոնի օգնությամբ սեղմելով ու գծելով տողատում էին թերթերը և դրանք պատրաստում գրելու համար։ Մա­գաղաթի և թղթի վերջնական մշակման ժամանակ օգտագործում էին նաև տարբեր տեսակի դանակներ, կտրիչներ ու մկրատներ, որոնց մա­սին նույնպես հիշատակություններ կան ձեռագրերում։ Գրերի համար պատրաստված մագաղաթյա կամ թղթե թերթերը ծալում, դարձնում էին ոչ մեծածավալ մամուլներ ու հետո սկսում գրել։

Գրելու գործողությունն իրականացնում էին այդ բնագավառում մասնագիտացած մարդիկ, որոնց կոչում էին գրիչներ։ Դրում էին երկաթյա, եղեգնյա ( հայերենում՝ ղալամ) և սագի փետուրներից պատրաստված գրչածայր գրիչներով։ Եղեգնյա կամ փետուրե գրչածայրերով երկար գրել հնարավոր չէր, որովհետև դրանք շատ շուտ մաշվում ու բթանում էին։ Դրա համար էլ գրիչները մշտապես իրենց մոտ ունենում էին սրիչներ՝ «գրչատաշներ», որոնցով սրում էին մաշված գրչածայրերը։ Հետագայում գրիչ-գրչածայրերը կատարելագործվում են այնպես, որ մեկ անգամ թանաքի մեջ թաթախելուց հետո հնարավոր էր լինում մեկ ամբողջական էջ գրել։ Այս գրիչները պետք է որ ներկա ինքնահոսների կամ գնդիկավոր գրիչ­ների նախատիպերը եղած լինեն։

Գրելու համար Հայաստանում օգտագործում էին մի քանի տեսակի թանաքներ (հայերենում կոչվում է նաև մելան, որը փոխառություն է հունարենից և նշանակում է սևադեղ)։ Հայկական թանաքները բազմագույն են։ Ամենից շատ օգտագործվել են սև, շագանակագույն, կարմիր ու սրանց մուգ կամ բաց երանգի թանաքները, որոնք այնքան բարձրորակ էին, որ դարերի ընթացքում գրեթե նույ­նությամբ պահպանել են իրենց գույնն ու թարմությունը։

Թանաք պատրաստելը նույնպես նեղ մասնագիտություն էր, որը պահանջում էր քիմիական որոշակի գիտելիքների իմացություն։ Թանաքները պահում էին մետաղյա, ապակյա կամ կավե ամանների ու սրվակների մեջ, իսկ գրելու համար անհրաժեշտ չափով լցնում էին թանաքամանի մեջ և օգտագործում։ Այդ թանաքամանը կոչվում էր կաղամար (հունարեն՝ ՚καλαμαριου բառից, որը նշանակում է գրչատուփ)։

Վերևում հիշատակված թանաքներից բացի Հայաստանում պատրաստել և օգտագործել են նաև կապույտ, կանաչ, դեղին, նարնջագույն, վարդագույն և այլ թանաքներ ու ներկեր։ Գունավոր թանաք­ներն ավելի շատ օգտագործում էին զարդագրության և մանրանկար­չության համար։ Հայերեն ձեռագրերում պահպանվել են բազմաթիվ դեղատոմսեր, որոնք ցուցմունքներ են պարունակում ներկերի ու թա­նաքների պատրաստման եղանակների մասին։

Հայկական ձեռագրական արվեստի ու մանրանկարչության մեջ օգտագործված բարձրորակ ա բազմերանգ ներկերն ու թանաքները պատրաստում էին բույսերից, միջատներից (որդան կարմիր) և հանքանյութերից։ Ներկերից ու թանաքներից ամենից հարգի էին կարմիրն ու կապույտը, ապա նաև՝ երկնագույն, նարնջագույն և ուրիշ գույներ ու սրանց երանգները։ Գրքարվեստի հայ մասնագետները մանրանկար­չության և զարդարվեստի մեջ մեծ հմտությամբ և անկրկնելի ճաշակով էին օգտագործում նաև ոսկին։ Ոսկին նրանք հատուկ քիմիական նյու­թերով լուծում, դարձնում էին թանձր զանգված և վրձնի միջոցով զար­դանկարում, կամ էլ հատուկ եղանակով ստանում էին ոսկու ֆոլգայանման բարակ թերթիկներ, որոնք այնուհետև կպչուն նյութերով փակցնում էին նկարի համապատասխան հատվածներում։

Կարմիր ներկի ու թանաքի ստացման հիմնական նյութը որդան կարմիր կոչվող միջատն էր, որը հավաքում, չորացնում էին, ապա ՜փոշիացնում ու հատուկ լուծիչներով բացելով, ստանում էին մուգ ու բաց երանգներով ցանկացած կարմիրը։ Որդան կարմիրով ոչ միայն նկարում կամ գրում էին մագաղաթի ու թղթի վրա, այլև ներկում էին բրդյա ու բամբակյա կտորեղենը։ Որդան կարմիրը իբրև ներկանյութ՝ շատ դիմացկուն էր, և ժամանակը նրա վրա չէր ազդում։ Նր­անով ներկած նյութերն ու նկարները մինչև այժմ էլ զարմանալիորեն պահպանում են իրենց հիասքանչ գունագեղությունն ու թարմությունը: Այդ է պատճառը, որ որդան կարմիրը Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ միշտ էլ գրավում էր առաջնակարգ տեղ և արտա­քին շուկաներում ուներ բարձր գին: Օտար հեղինակներն այդ ներկա­նյութի մասին հիացմունքով են խոսում և այն ուղղակի անվանում են «հայկական ներկ»։

Թանաքների ու ներկերի համար որպես լուծիչներ օգտագործվել են ամենատարբեր նյութեր՝ ջուր, ձու, բուսական յուղեր ու կենդանական ճարպ, մեղրամոմ, խեժանյութեր, տարբեր բաղադրության սոսինձներ, այլևայլ քիմիական նյութեր, որոնց մի մասի պատրաստման եղանակն ու օգտագործման կարգը հայտնի չէ։

Գրելու և նկարելու համար գրենական պիտույքներից օգտագործ­վել են նաև տարբեր տեսակի ու սրության գրիչներ, կարկիններ, սրիչ­ներ և մազից ու փետուրից պատրաստված վրձիններ։

Ձեոագիրը ավարտելուց հետո սկսում են այն զարդանկարել։ Այդ աշխատանքը կատարում Էին ծաղկող-նկարիչները, որոնք իրենց արվեստի հմուտ և գիտակ վարպետներն էին։ Նրանք համբերատարությամբ և ճաշակով զարդանկարում էին ձեռագրերը, ծաղկում վերնագրերն ու գլխատառերը։ Այդ աշխատանքը սովորաբար կատար­վում էր կամ ըստ պատվիրատուի հանձնարարության, կամ էլ ծաղկող­ների ու մանրանկարիչների անհատական մտահղացմամբ ու ճաշակով։

Նկարազարդման աշխատանքին հաջորդում էր կազմելու աշխատանքը։ Որպես կազմանյութ` այն ժամանակ հիմնականում օգտագործում էին նուրբ ու բարակ տախտակիկները և մշակված կաշին։ Կազմելու աշխատանքով դարձյալ զբաղվում էին մասնագետ վարպետները՝ կազմարարները։ Սրանք ձեռագրի պատրաստի մամուլները կարում, իրար էին միացնում և հատակ մամլիչով սեղմելուց ու չորացնելուց հետո ամրացնում էին կազմին։ Կազմի համար նախօրոք մշակված ու պատրաստված կաշին սոսնձով փակցնում էին կազմացու տախտակիկների երկու կողմերի արտաքին երեսներին։ Իսկ կաշեպատ երեսի հակառակ կողմից, այսինքն ներսից, աստառապատվում էր, որի հա­մար սովորաբար օգտագործվում էր որևէ զարդադաջ, ասեղնագործ կամ միագույն կտոր, ինչպես նաև հնացած մագաղաթյա կամ թղթե ձե­ռագրերի թերթեր։ Այդ կազմաստառները երբեմն լինում էին ավելի հին, քան նոր գրված ու կազմվող ձեռագրերը։ Կտորե կազմաստառները փաստացի ու անգնահատելի վկայություններ են միջնադարյան Հա­յաստանի մանածագործվածքի զարգացման մակարդակի վերաբերյալ։

Ձեռագրի ապահովության համար կարված մամուլներին սկզբից ու վերջից ավելացնում էին նաև մեկ կամ ավելի թերթիկներ, որոնք սովորաբար հին, շարքից դարս եկած ձեռագրերից մնացած թերթիկ­ներ էին։ Ձեռագրերը պահպանող այս թերթիկները հայերենում կոչ­վում են պահպանակներ։ Հայագիտության համար թե պահպանակները, թե կազմաստաոի համար օգտագործված ձեռագրական պատառիկնե­րը, բացի հնագրական արժեքից, երբեմն ունենում են նաև պատմաբանասիրական բացառիկ արժեք։

Կազմարար վարպետները մեծ մասամբ կաշեպատ կազմերը նախշազարդում էին, նրանց տալիս էին գեղարվեստական տեսք։ Կազմը նախշվում էր դրվագելու կամ սեղմելու, դրոշմելու եղանակներով, որը իրականացվում էր մետաղյա գործիքներով ու այդ նպատակի համար հատակ պատրաստված նախշիչներով։ Հարուստ խավերի ներկայա­ցուցիչների պատվիրած ձեռագրերը երբեմն կազմում էին թանկարժեք քարերով դրվագված ոսկով, արծաթով կամ այլ մետաղներում Այդ ձեռագրերի մեծ մասը հասկանալի պատճառներով կորել ու չի պահպան­վել։ Սրանցից մնացել ու մեզ են հասել միայն մի քանի տասնյակ, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և այլ ձեռագրատներում։ Այդ կարգի կազմերն արդեն ստեղծվել են ոչ միայն սովորական կազմարարների, այլև հմուտ ոսկերիչների ձեռքերով։ Մետաղյա կազմերը պատրաստում էին ձուլման ու կաղապարման, քանդակելու կամ էլ մետաղյա թելերը հյուսելու եղանակներով։ Այս բոլոր կազմերն էլ արվեստի նուրբ ա հիասքանչ կոթողներ են, հայ արվեստագետ-վարպետների հմտության ու բարձր ճաշակի վկաներ։

Հայկական կազմարարական արվեստի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Երևանի Մատենադարանի N 2374 ձեռագրի կազմը, որի նյութը փղոսկր է։ Այդ կազմը հայկական կիրառական արվեստի մի զարմանահրաշ ստեղծագործություն է, կատարված 5—6-րդ դարերում։ Փղոսրկյա այս կազմը իրավունք է տալիս ենթադրելու, որ Հայաստանում այն միակը չի եղել, որ փայտի, կաշվի ու մետաղի հետ փղոսկրը նույնպես օգտագործվել է որպես կազմի նյութ։

Այսպիսով, միջնադարյան ձեռագրերի նախշազարդ կազմերը նույն­պես հայկական զարդարվեստի յուրատեսակ նմուշներն են։ Կազմերի վրա օգտագործվել են մարդկային, կենդանական, երկրաչափական, բուսական և այլ կարգի նախշեր, որոնք անխզելիորեն կապված լինելով միջնադարյան հայկական մանրանկարչական արվեստի հետ, այս­օր էլ բարձր են գնահատվում մասնագետների կողմից։

Վերևում ասվածից պարզ դարձավ, որ ձեռագրերի ստեղծումը բարդ, երկարատև ու աշխատատար պրոցես էր։ Այն իրագործվում էր ամենատարբեր մասնագիտաթյանների տեր մարդկանց համառ, քրտնաջան ու համագործակցված աշխատանքով։ Ճիշտ է, երբեմն պատա­հում էր, որ այդ արվեստի հետ կապված բոլոր գործողությունները՝ մագաղաթ պատրաստելուց սկսած մինչև ձեոագիր գրելն ու կազմելը կամ զարդանախշելը, կատարում էր մեկը, սակայն դրանք բացառիկ դեպ­քեր էին։ Ձեռագիրը, որպես այդպիսին, կոլեկտիվ ու համերաշխ աշխատանքի արգասիք էր։ Ձեռագրական արվեստի մասնագետները հիմ­նականում ցածրաստիճան հոգևորականներն ու աշխատավորական զանգվածների ներկայացուցիչներն էին, որոնք ապրում ու ստեղծագոր­ծում էին կենսական ամենադժվարին պայմաններում, մշտական կարիքի մեջ։ Նրանք ստեղծագործում էին վանքերի ու եկեղեցիների մութ, խա­վար ու ցուրտ խցերում, ճրագի աղոտ լույսի տակ, երբեմն քաղցած ու ծարավ։ Ձեռագրերում շատ են հանդիպում գրիչների, կազմարարների և մյուսների թողած հիշատակագրությունները իրենց չարքաշ վիճակի մասին, նաև շնորհակալության ու երախտիքի խոսքեր, ուղղված իրենց՝ համար նույնիսկ մեկ գավաթ թան կամ մի քիչ վառելիք բերող բարի մարդկանց։ Գրիչներն ու ձեռագրեր ստեղծող վարպետները փաստո­րեն անձնական կյանք չեն ունեցել։ Նրանք ստեղծագործել են ոչ միայն տնտեսական սուղ դրության մեջ, այլև օտարի դաժան տիրապետու­թյան, արշավանքների ու ասպատակությունների պայմաններում։ Պա­տահում էր, որ ձեռագիրը գրելու կամ նկարազարդելու պրոցեսը եր­կար ժամանակով ընդհատվում էր, կոլեկտիվ աշխատանքը խափան­վում էր, և եթե գրիչը երջանիկ պատահականությամբ կենդանի էր մնում ու կարողանում էր ինչ-որ տեղ, թշնամու աչքից հեռու պատսպար­վել, ապա նա իր հետ վերցրած ձեռագիրը ավարտում էր այնտեղ։ Զրկանքներով լեցուն այդ. կյանքը հալումաշ էր անում գրիչներին, քայքայում նրանց առողջությունը, նրանց ձեռքերը սկսում էին դոդալ, աչքերը չէին տեսնում։ Այս դեպքում նրանց ընդհատված աշխա­տանքը նույն եռանդով շարունակում էին աշակերտները կամ այլ մար­դիկ, իսկ աշխատանքը հարկադրաբար դադարեցնող գրիչը համեստո­րեն դիմում էր ընթերցողին,թե՝ «անմեղադիր լերաք վասն սխալանացս, քանզի կարն մեր այս էր»։

Հայկական ձեռագրական արվեստի հետ կապված համարյա բոլոր մասնագետները զարմանալի համեստ ու չափավոր մարդիկ էին.մեծամտությունն ու գոռոզությունը նրանց համար խորթ հասկացողու­թյուններ էին, թեև արվեստի ու գիտության համար այդքան արժեքա­վոր ստեղծագործություններ լույս աշխարհ բերած լինելու համար նրանք այդպիսին ինելու իրավունքն ունեին։ Գրիչների անսահման հա­մեստությունը բնորոշող բազմաթիվ հիշատակություններից բերենք միայն մեկը՝ Հովհաննես գրչի խոսքերը, որը 1280 թվականին Կիլիկիայում գրած ձեռագրում ասում է. «Արդ գրեցաւ սա ձեռամբ մեղա­պարտ ել անարժան ծառայիս Աստածոյ սուտանուն կրոնաւորի Յոհաննիսի, որ միայն զձեւս անիմ քահանայաթեան, այլ մեղաւք լի եմ… գրեցի զսա ի վայելումն անձին իմոյ եւ ի յիշատակ հոգւոյ ինձ եւ ծնողաց իմոց… ոչ գիտելով զգրչութուն, այլ միայն ցանկացեալ հոգէլից՝ տառիս, աղաչեմ անմեղադիր լինել խոշորաթեան եւ սխալանացս որ ի սմայ է…»։

Ձեռագիր կերտող վարպետների անմնացորդ նվիրումն իրենց գոր­ծին մեծ խորհուրդ ուներ։ Այն պայմանավորված էր Հայաստանի ու հայ ժողովրդի պատմաքաղաքական իրավիճակով։ Պետականությունը կորցրած, օտարի տիրապետության տակ հեծած և ֆիզիկական բնաջնջման եզրին կանգնած հայ մտավորականությունը հարկադրված էր միջոցներ գտնել գոյատևելու համար և այդ միջոցներից ամենագլխավորը մայրենի լեզուն ու ազգային ավանդույթները պահպանելն էր գրքի ա գրքարվեստի միջոցով։ Գրքի ունեցած համազգային դերի նշանա­կության գիտակցումն էր հային թելադրել նրա ստեղծողին՝ Մեսրոպ Մաշտոցին, սրբացնել։ Գրքասիրությունը հայ մարդուն մղել է ուրիշ­ների համար գուցե անծանոթ այնպիսի զոհողությունների, ինչպես, ասենք «գերի» տարված ձեռագրերի որոնելն և ամեն ինչի զոհաբերու­թյամբ ազատելն ու ետ բերելը։ Հայոց Մեծ եղեռնի տարիներին պա­տահել է, որ հայ մարդը, արյան փոթորիկների մեջ թողնելով իր տունն ու տեղը, հարստությունը, գանձը, անգամ հարազատ զավակին, գի­տակցաբար գերադասել է ձեռագիրը փրկել ու ազատել, և ազատել է։ Նման հոգեբանությունը հատուկ է եղել միայն հայ մարդուն, որովհետև ձեռագրի ու գրքի մեջ նա տեսնում էր ազգային ոգու պահպանման ա հարատևման հնարավորությունները, որոնք գանձ ու հարստությունից շատ վեր հասկացողություններ Էին։

Հայկական ձեռագրական արվեստի մեջ հատակ տեղ են գրավում հիշատակարանները, որոնց հեղինակները գերազանցապես վերևում ներկայացված գրիչները, կազմարարները, նկարազարդողները, ձեռագրերը վերանորոգող վարպետներն ու պատվիրատուներն էին։ Հիշատակարանները սովորաբար գրվում Էին ավարտված ձեռագրի վերջում կամ աոանձին հատվածներից հետո և անգամ` լուսանցքներում։ Հիշատակարաններից ավելի սեղմ ու համառոտները կոչվում են հիշատակագրություններ։ Սրանք երկուսն էլ թեև ձեռագրերի ընդհանուր բովանդակության հետ առնչության չունեն, սակայն իրենց բնույթով միջնադարյան հայ գրչությանը շատ հատուկ և բարձրարժեք ստեղծագործություններ են, որովհետև դրանց հեղինակները երբեմն շատ մանրամասնորեն պատմում են իրենց, հարազատների ու մերձա­վորների մասին, նշում ձեոագիրը գրելու, կազմելու, վերանորոգելու թվականը, վայրը և քաղաքական դեպքերի, սովի, համաճարակի, տա­րերային աղետների, թշնամիների հարձակումների և դրանց հետ կապ­ված ձեռագրագործ վարպետների ծանր առօրյայի մասին, որոնք այլ կարգի աղբյուրներում ընդհանրապես բացակայում են։ Ուրեմն, հիշա­տակարանները, գրված լինելով դեպքերին անմիջապես ժամանակակից անձնավորությունների կողմից, վստահելի ու բարձրարժեք սկզբնաղբ­յուրներ են և մեծ՝ չափով լրացնում են պատմագիտական բովանդակու­թյան մյուս սկզբնաղբյուրների պակասը։

Արդեն ասվել է, որ ձեռագրերն ստեղծվում և հիմնականում պահ­պանվում Էին վանքերում ու եկեղեցիներում։ Այստեղ էին ապրում ձե­ռագրագործ վարպետները, այստեղ էին գտնվում հայ գրչության կենտ­րոնները, դպրոցներն ու միջնադարյան տիպի բարձրագույն ուսումնա­կան հաստատությունները՝ համալսարանները։ Մի կողմից Հայաստա­նի աշխարհագրական պայմանները, մյուս կողմից օտարների տիրա­պետությունն ու քաղաքական անկայուն վիճակը, հայկական գրչության կենտրոններին թույլ չէին տալիս նորմալ կերպով զարգացնելու ներ­քին բազմակողմանի կապերն ու կանոնավոր համագործակցությունը։ Դրա համար էլ հայկական գրչության կենտրոնները, կամա թե ակամա, ձեռք էին բերում իրենց հատուկ ուղղվածություն և ստեղծագործական, գիտական ու մշակութային յուրահատուկ առանձնահատկություններ, որոնք երբեմն հնարավորություն են տալիս մասնագետներին` որոշելու տվյալ ձեռագրի գրության տեղն ու մոտավոր ժամանակը։

Ձեռագրերի գիտական ուսումնասիրությունն ունի որոշակի կարգ ու կանոն, որոնց պահպանումը պարտադիր է բոլորի համար։ Այդ կարգ ու կանոնների մեջ ամենից կարևորը ուսումնասիրվող ձեռագրի նկա­րագրությունն Է, որն անվանվում է սիգնատուրայի լրացում (փոխառություն է ռուսերենից, որ նշանակում է դեղորայքի պիտակ)։ Սիզնատուրայի լրացումը կատարվում է համառոտ և ընդարձակ ձևերով։ Եթե ուսումնասիրողը ձեռագրի հետ առնչվում է սովորական, թռուցիկ կերպով, սիգնատուրան տրվում է համառոտ։ Իսկ եթե կազմվում է ձեռագրի համեմատական-գիտական բնագիրը, կամ այն ենթարկվում է հանգամանալից ուսումնասիրության, ապա սիզնատուրայի լրացումը կատարվում է ընդարձակ ձևով։ Համառոտ սիգնատու­րայում տրվում է օգտագործված ձեռագրի պատկանելությանը, այսինքն, թե այն որ մատենադարանի կամ հավաքածուի մեջ է մտնում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Երուսաղեմի ս. Հակոբյանց վանքի ձեռագրատուն և այլն), համարք, գրության ժամա­նակը, տեղը, նյութը (մագաղաթ, թուղթ), գրությանը (երկաթագիր, բոլոոգիր ևե այլն), գրիչը, վերնադիրը (Ավետարան, գիտական նյու­թերի ժողովածու), վիճակը (ձեռագիրն ամբողջական է, թե պակա­սավոր)։ Ընդարձակ սիգնատուրայում վերոհիշյալ տվյալներին ավե­լացվում են նաև ձեռագրի թերթերի և պրակների քանակը, մեծությանը (երկարությունը, լայնությունը, հաստությունը սանտիմետրերով), կազ­մի նկարագրությունը, պահպանակները, հիշատակարաններն ու հի­շատակագրությունները, դատարկ, չգրված թերթերի քանակը, զար­դագրությունները, մանրանկարները, պատվիրատուն, կազմողը, վերա­նորոգողը և այլն։

Ձեռագրերը, որտեղ էլ որ նրանք պահպանվելիս լինեն, մեծ մասամբ, որպես կանոն, ոչ թե էջակալվում, այլ թերթակալվում են, այսինքն աոաջին էջի վրա մատիտով գրված է լինում 1 կամ 1 ա, իսկ նրա հակառակ երեսին կամ ոչինչ չի գրվում, կամ գրվում Է 1բ։ Եվ այսպես, հաջորդ բոլոր էջերը համարակալվում են այդ նույն եղանա­կով։ Հետևաբար ձեռագրերից մեջբերված հատվածի համար նշվում է, օրինակ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեոա­գիր յN 1265, Էջ 12 ա։

1512 թվականին ստեղծված հայկական տպագրությունը և Հայաստանից դուրս պարբերաբար գործող տպարանները այնուամենայնիվ երկար ժամանակ փաստորեն չկարողացան խափանել հայկական ձեռագրական արվեստը։ Այն դադարում է 19 դ. սկզբներից, երբ տպա­գրության շատ թե քիչ մասսայականությունը արդեն անիմաստ Էր դարձնում գրքերը ձեռքով գրելը։ Այսպիսով, հայ ձեռագրական ար­վեստը ունի ավելի քան 1400 տարվա պատմության, որի ընթացքում հարյուրավոր ու հազարավոր վանքերում, եկեղեցիներում, քաղաքնե­րում, ավաններում, գյուղերում, բերդերում ու ամրոցներում ստեղծված պետք է լինեին տասնյակ հազարավոր ձեռագրեր։ Պատմական այդպի­սի երկար ու ձիգ ժամանակաշրջանում գրված հայերեն ձեռագրերի վիթխարի ժառանգությունը, իհարկե, ամբողջությամբ չէր կարող պահպանվել ու հասնել մինչև մեր օրերը։ Եթե ժամանակի ավերիչ գործողություններին ավելացնենք նաև Հայաստանի ողբերգական ելևէջներով լեցուն պատմության ընթացքը, օտար նվաճողների ավերիչ ու ոչնչացնող վայրագությունները, ապա հասկանալի պետք է լինի, թե մշա­կութային ինչ արժեքներ են կորել ու անհետացել։ 13-րդ դարի պատ­միչ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ 1170 թվականին սելջուկ- թուրքերը Սյունիքի Բաղաբերդ ամրոցում ոչնչացրել, ցաք ու ցրիվ են արել 10.000 ձեոագիր։ Եթե բարբարոսները միայն մեկ արշավանքի ժամանակ, և այն էլ մեկ վայրում, ոչնչացրել են այդքան ձեռագիր, ապա դժվար չէ պատկերացնել, թե 1400 տարվա ընթացքում հազարավոր արշավանքներով ոչնչացած ձեռագրերի քանակը ինչ վիթխարի թիվ պետք է կազմի։ Եվ այսօր, թեև մշակութային այդ մեծ ժառանգությու­նից մնացել է 25.000 ամբողջական և 4.000 պատառիկ ձեռագիր, այդ֊քանն էլ բավական է եղել, որպեսզի հայերեն ձեռագրերը համարվեն աշխարհի ամենահարուստ ու ամենաարժեքավոր ձեռագրական ժառանգություններից մեկը։ Նշված ձեռագրերը, սակայն, մեկ վայրում չեն ամփոփված, նրանք ցրված են աշխարհով մեկ։ Դրանցից շուրջ 11.000 ամբողջական և 2.000 պատառիկ գտնվում է Երևանի Մատենադարանում, 4.500-ը՝ Երուսաղեմի ս. Հակոբյան վանքի ձեռագրա­տանը, 4.000-ը՝ Վենետիկի, 1200-ը՝ Վիեննայի Մխիթարյան միաբանաթյուններում, 1000-ը՝ Իրանի Նոր Ջուղայի ս. Ամենափրկիչ վանքում, Բեռլինում, Հալեպում և այլն։ Հայերեն ձեռագրեր կան նաև Լոնդոնում, Փարիզում, Ս. Պետերբուրգում, Մոսկվայում, Նյու- Յորքում, Վաշինգտոնում, Թբիլիսիում, և այլուր, ինչպես նաև` մասնավոր ան­ձանց հավաքածուներում։ Այդ ձեռագրերն ունեն համաշխարհային գի­տական արժեք և բարձր են գնահատվում գիտության ու արվեստի մաս­նագետների կողմից։

Ստ. Մելիք-Բախշյան, Հայկական հնագրություն, Երևան, 1987, էջ 117-131:

и ещё 5

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *