Քամու համբույրը
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը: Ալեկոծվում-փոթորիկ մրրիկ
2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Ուժեղ քամուց իմ գլխավերևի կաղնին ուժեղ շարժվեց և տերևները խշխշացին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Կաղնին դիպչելուվ մյուս ծառերին անտառում մեծ աղմուկ բարձրացավ:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Ոժեղ քամուց ոսկեզոծ տերևները պարում էին անտառում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:
Անտառի խշշոցը լսվում էր երկնքում իսկ սուլում էր ու ծիծազում անտառի վրա:
3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:
4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:
Անտառում շատ ուժեղ քամի էր:
5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանային անտառում ծառերը և տերևները դեղնում են և կարմրում, աշնանային անտառում գրեթե միշտ լինում է անձրև ու քամի, հաճախ տեղում են անձրևներ, աշնանը անտառում յուրահատուկ գեղեցկություն է տիրում:
6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակիր:
Քամին ու տերևը
Լինում է չի լինում մի անտառ է լինում, այդ անտառը այնքան գեղեցիկ է լինում, որ այնտեղ ծառերին մի տերև քամուց դողաց և դիպչեց մյուս ծառերին և սկսեց ուժեղ փոթորիկ քամին այնքան ուժեղ էր, որ ծառերը այնքան ուժեղ էին օրորվում և մի հատիկ սիրուն տերև է պոկվում և ընկնում, այդ տերևը իր գեղեցկությամփ դաթարեցնում է փոթորիկը և զարդարում է անտառը: ԵՎ այդպես մինչև օրս:
Leave a Reply